Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Երեւանում տեղի կունենա Իրանի արտադրողների կողմից արտադրված ապրանքների ցուցահանդեսը:Հայ-իրանական առեւտրային պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանի խոսքով, հայ սպառողների ուշադրությանը կներկայացվի շուրջ 50 անուն ապրանք, այդ թվում` շենքերի եւ ավտոճանապարհների շինարարության սարքավորում: Լեւոն Ահարոնյանը նաեւ նշել է, որ ավարտական փուլում են գտնվում Հայաստանում շաքարի արտադրության գործարանի շինարարության նախագծի, մի շարք այլ համատեղ ծրագրերի առնչությամբ բանակցությունները: