AM
10 July 2003 - 16:30 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Եվրամիությունը կարող է մեծ դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա նշել է, որ հունիսի սկզբին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ իր հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «փոքր քայլերի» քաղաքականության իրականացման մասին: «Եթե պաշտոնական Անկարայի դիրքորոշումը չփոխվի, մոտակա մի քանի ամիսների ընթացքում մեզ կհաջողվի առաջընթացի հասնել որոշ հարցերում»,-նշել է նախարարը: Ընդ որում Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման չի հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար: «Անակխ այն բանից, կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, մենք պատրաստ ենք հաստատել նրա հետ նորմալ բարի դրացիական հարաբերություններ, այդ թվում` նաեւ դիվանագիտական»,-ասել է նա: