AM
27 September 2002 - 18:47 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ «MADE IN ARMENIA. EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ամերիկյան Գլենդել քաղաքում բացվեց «Made in Armenia. EXPO-2002» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում արտադրված ապրանքները: Ամերիկյան աղբյուրների համաձայն, ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեվիսը եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ցուցահանդեսին, որը կտեւի 2 օր, ամերիկյան արտադրողները եւ սպառողները կարող են ծանոթանալ Հայաստանի տնտեսության` ոսկերչության, վերամշակման, շինարարական, գյուղատնտեսական, հաստոցաշինական ոլորտներին: Չի բացառվում Հայաստանի եւ ԱՄՆ արտադրողների միջեւ գործարար շփումների կարգավորման հնարավորությունը: