AM
14 Հուլիս 2017 - 12:44 AMT

ՌԴ-ում բանակից խուսափողները 10 տարի չեն կարողանա աշխատել պետկառույցներում

ՌԴ Պետդուման հուլիսի 14-ի նիստում երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որի համաձայն առանց հիմնավորման զինծառայությունից խուսափած անձինք 10 տարի չեն կարողանա աշխատել պետական կառույցներում, հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Ռուսաստանում գործում էր պետծառայության անժամեկտ արգելք բանակից խուսափողների համար, սակայն 2014-ին Սահմանադրական դատարանն այն համարեց ՌԴ սահմանադրությանը չհամապատասխանող:

Արգելքը կգործի 10 տարի այն պահից ի վեր, երբ զորակոչային հանձնաժողովը, քննելով բոլոր հանգամանքները, եզրակացություն կընդունի այն մասին, որ քաղաքացին «զորակոչով չի մասնակցել զինծառայությանը առանց օրինական հիմնավորման»:

Օրենքի նախագիծը սահմանում է քաղաքացիների մասնակցության կարգը զորակոչային հանձնաժողովի նիստերին:

2016-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ մեկ երրորդով կրճատվել է բանակից խուսափողների քանակը: