Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:
Սա թիմի հինգերորդ հաղթանակն էր Անդորրայում:
Եզրափակչում մեր ընտրանին կհանդիպի Անդորրա – Ջիբրալթար զույգի հաղթողի հետ, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել Գեորգի Շախնազարովը, ով վաստակել է 36 միավոր:
Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 74-53 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում մեր ընտրանին, չեմպիոնի կոչման համար կպայքարի Մալթայի հավաքականի դեմ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Աննա Ասլանյանը, ով վաստակել է 21 միավոր:






