AM
26 September 2002 - 15:21 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԵՐԵՎԱՆԻՑ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱԽԱԼՔԱԼԱՔՈԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պաշտոնական Թբիլիսին տեղեկություններ չունի Վրաստանի Ախալքալաքի շրջանում Հայաստանի հյուպատոսություն բացելու Երեւանի ցանկության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Կախա Սիխարուլիձեն: Այս հայտարարությունը վրացական ԱԳՆ-ն արել է Սամցխե-Ջավախքի շրջանի նահանգապետ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ հանդիպմանը հնչած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարության առնչությամբ, ըստ որի Երեւանն առաջարկում է Թբիլիսիին քննարկել Ախալքալաքում Հայաստանի հյուպատոսություն բացելու մասին գաղափարը: