AM
1 Օգոստոս 2017 - 13:47 AMT

Երեխային ինքնաթիռի ղեկը վստահած օդաչուներին հեռացրել են աշխատանքից

Ալժիրական Air Algerie ավիաընկերության երկու օդաչուի, որոնք թույլատրել էին երեխային ինքնաթիռի ղեկին նստել, հեռացրել են աշխատանքից:

Ներքին թռիչքի ժամանակ տղային, որի ինքնությունը չի հստակեցվում, թույլատրել են նստել կապիտանի տեղն ու որոշ ժամանակ վարել ինքնաթիռը՝ օդաչուների հսկողության ներքո: Ինչպես նշում է Daily Express-ը, թռիչքից առաջ օդաչուները 10-ամյա երեխայի համար շրջայց են կազմակերպել լայներով:

Նման զվարճանքը կազմակերպվել է որբերի աջակցության ծրագրի շրջանակում: Ինչպես պարզվել է՝ երիտասարդ ալժիրցին երազում է օդաչու դառնալ, Airlive պորտալին հղումով գրում է Lenta.ru-ն:

Air Algerie-ի օդաչուներից մեկը հաստատել է, որ գործընկերոջ հետ թույլատրել են երեխային կառավարել ինքնառիթը, ինչը քաղավիացիայի օրենքների լուրջ խախտում է: Արդյունքում տղամարդկանց հեռացրել են աշխատանքից, մինչ քննություն է ընթանում: Արդյոք նրանց քրեական պատասխանատվության կենթարկեն, դեռ հայտնի չէ: