Դուբայում հրդեհվել է 79-հարկանի Torch բնակելի երկնաքերը:
Ինչպես հայտնում է Gulf News-ը, հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում ու տարածվել շենքի այլ հատվածներով: Այժմ այրվում են նաև երկնաքերի վերևի հարկերը:
348 մետրանոց Torch-ը շահագործման է հանձնվել է 2011 թվականին` այն ժամանակ դառնալով աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը: Այժմ այն աշխարհում 5-րդն է:
Շենքը 2015 թվականին մեկ անգամ արդեն հրդեհվել էր:






