Մոսկվան ու Ջակարտան ստորագրել են Սու-35 կործանիչներն արմավի յուղի, սուրճի ու այլ բնամթերքի հետ փոխանակելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», համաձայնությունը հետևել է երկարատև՝ մոտ 3 տարի տևած բանակցություններին։ Ինդոնեզիական կողմը հրաժարվում էր վճարել կործանիչների համար գումարով՝ միայն բնամթերք առաջարկելով։
ՌԴ-ն նաև կստանա թեյ ու կաուչուկի փոշի։
Սու-35-ը ամենաժամանակակից ռուսաստանյան կործանիչներից է, հանդիսանում է Սու-27-ի խորը արդիականացված տարբերակ։ Արտադրվում է 2006 թվականից։






