AM
24 Օգոստոս 2017 - 07:03 AMT

ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում է իր աշխատանքը պաշտոնում` տեղը զիջելով դիվանագետ Էնդրյու Շեֆերին:

Այս մասին է հայտարարել ինքը՝ Հոգլանդը, Վաշինգտոնում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Հոգլանդի խոսքով, Շեֆերը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ է, որը վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար:

«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», – նշել է նա: