AM
25 September 2002 - 18:24 AMT

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ

Այսօր Հայաստանի կառավարության պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու տնտեսական հարցերով հայ-ամերիկյան համագործակցության աշխատանքային խմբի նիստին եւ Համաշխարհային բանկի ու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին: Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին, մասնավորապես, կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, երկրում տնտեսական եւ ֆինանսական բարեփախումներին, Հայաստանի անդամակցությանըՀԱԿ-ին, կաշառակերության դեմ կառավարության ձեռնարկված միջոցներին, միջին եւ խոշոր ձեռնարկատիրության զարգացմանը, գյուղատնտեսությանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին: