AM
1 Սեպտեմբեր 2017 - 09:04 AMT

Քսենիա Սոբչակը՝ ՌԴ նախագահի հնարավոր թեկնածու

ՌԴ նախագահի վարչակազմում կարծում են, որ նախագահի գլխավոր թեկնածու Վլադիմիր Պուտինի սփարիգ-գործընկերը կարող է կին լինել: Այդ մասին ասել են վարչակազմի անդամներն ու մերձավոր փորձագետները:

Դիտարկվում է 5-7 թեկնածություն, այդ թվում «Արդար Ռուսաստանից»՝ Ռուսաստանի կանանց սոցիալ-ժողովրդավարական միության նախագահ Նատալյա Վելիկայայի, Ազգային ծնողական կոմիտեի ղեկավար Իրինա Վոլինեցի և կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Իրինա Պետլյաևան: Կա նաև անկուսակցական կնոջ թեկնածություն, որի իդեալական տարբերակ է համարվում Քսենիա Սոբչակը: Ըստ վարչակազմին մոտ անձի, Սոբչակը ժամանակակից երիտասարդ կնոջ մարմնացում է, որը կցանկանար քաղաքականություն մտնել՝ նա խելացի է, վառ անհատականություն, հետաքրքիր, սակայն ամեն ինչով չէ, որ համապատասխանում է տիպիկ ռուս կնոջ կերպարին:

Ինքը Սոբչակը զարմացել է, որ իր կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Մեկնաբանելով այդ հրապարակումը Instagram-ում՝ Սոբչակն ասել է, որ «ոչ մի պարբերական հարկ չի համարել իր կարծիքն իմանալ» և ասել է, որ ինքն անկախ մարդ է, որը ոչ մի կապ չունի նախագահի վարչակազմի հետ:

Մինչ օրս կանայք ՌԴ-ում 2 անգամ են եղել նախագահության թեկնածու: 2002-ին առաջադրվել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, որը հավաքել է 1,01%, իսկ 2004-ին՝ Իրինա Խակամադան, որը հավաքել է 3,84%: