AM
4 Սեպտեմբեր 2017 - 08:42 AMT

Դուբայում կայանալիք Global Youth Forum 2017-ին մասնակցության հայտերի ընդունումը սկսվել է

Youth Time միջազգային երիտասարդական շարժումը մեկնարկել է Global Youth Forum 2017-ին մասնակցության հայտերի ընդունումը:

Միջոցառումը կկայանա Դուբայում նոյեմբերի 23-ից 27-ը: Այն կմիավորի ավելի քան 100 մասնակցի ամբողջ աշխարհից:

Ամենամյա միջոցառումն այս տարի կանցկացվի «Ձեռնարկատիրության էթիկան մրցունակ, գիտելիքի վրա հիմնված տնտեսության ժամանակաշրջանում» խորագրով:

Ֆորումի ուշադրության կենտրոնում է լինելու երիտասարդ ձեռնարկատերերի՝ խնդիրների լուծմանը ստեղծագորական մոտեցում ցուցաբերելու կարողությունը՝ հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը գիտելիքի վրա հիմնված տնտեսության ժամանակաշրջանում: Ֆորումն ինտերակտիվ հարթակ կտրամադրի երիտասարդ ձեռնարկատերերին՝ ընձեռելով շփման, մտքերի ու փորձի փոխանակման հնարավորություն:

Ֆորումին մասկացության հայտ կարող են ներկայացնել 18-35 տարեկան ուսանողները, երիտասարդ մասնագետներն ու սկսնակ ձեռնարկատերերն ամբողջ աշխարհից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է:

Ճանապարհածախսի հետ կապված հարցերը չեն փոխհատուցվում: Մասնակիցները նաև պետք է հոգան ընդհանուր ծախսերի 30%-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: