Համաշխարհային տնտեսական համաժողով-2017-ի շրջանակում բարեգործական աճուրդ կկազմակերպվի ի աջակցություն ՌԴ Հեռավոր Արևելքի անհետացող ու հազվագյուտ կենդանիների պաշտպանությանն ուղղված նախագծերի:
Աճուրդի լոտերն ի թիվս բազում այլ կազմակերպությունների ներկայացրել է նաև Գարիկ Մարտիրոսյանը: Նա որպես լոտ է ներկայացրել 2 հրավեր Comedy Club -ի նոր եթերաշրջանի նկարահանումներին մասնակցելու համար և նկարահանումներից հետո համատեղ լուսանկարվելու հնարավորությունը: Գրիգորի Լեպսը ներկայացրել է իր մակագրած վինիլային ձայնասկավառակների հավաքածուն, գրում է Deita.ru-ն:
Բարեագործական աճուրդը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության տաղավարում: ՌԴ Հեռավոր Արևելքում կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի աջակցությանն ուղղված աճուրդն անցկացվում է 2015-ից: Հավաքված միջոցները կուղղվեն Հեռավոր Արևելքում բնապահպանական նախագծերի իրականացմանը:






