AM
5 Սեպտեմբեր 2017 - 11:34 AMT

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Մ 23 տարեկանների ԱԱ-ին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզիչը խոսել է թիմի առաջիկա ծրագրերի մասին. «Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը փոքր կազմով Ղազախստանում կմասնակցենք Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այն նպատակային է. հանդես են գալու Արսեն Ջուլֆալակյանը և Սարգիս Քոչարյանը: Արսենը բավականին ժամանակ է մրցաշարերի չի մասնակցել, իսկ Սարգսին փորձ է հարկավոր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Արսեն Ջուլֆալակյանը հունվարից կպատրաստվի նոր կանոններով պաշտոնական մրցաշարերին: Ղազախստանից վերադառնալուց հետո ուսումնամարզական հավաք կանցկացնենք, ապա կմեկնենք Լեհաստան՝ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնություն: Այնտեղ նախատեսում ենք չորս ըմբիշի մասնակցություն»,- ասել է մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է նաև, որ ավանդույթի համաձայն տարին կեզրափակեն դեկտեմբերյան ուսումնամարզական հավաքով: