Սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2017 թվականի պատանիների և աղջիկների առաջնությունը։ Այն անցկացվում է 6 տարիքային խմբում՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18։
Մրցաշարում Հայաստանն ունի 36 մասնակից։ Հայկ Մարտիրոսյանը, որը մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն է, հանդես կգա մինչև 18 տարեկանների խմբում, իսկ Մամիկոն Ղարիբյանն արդեն մինչև 14 տարեկանների, հայտնում է chess.am-ը։






