AM
11 Սեպտեմբեր 2017 - 09:16 AMT

Ադրբեջանի քաղաքացին ԻՊ կազմում մարդկանց է սպանել Սիրիայում

Ադրբեջանի քաղաքացի Էլդանիզ Մամեդովն ահաբեկչական «Ւսլամական պետություն» խմբավորման կազմում մարտական գործողությունների է մասնակցել Սիրիայում: Համապատասխան տեսանյութ է հրապարակվել:

Աբու Ջիհադ անունով հայտնի Մամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ գործողության արդյունքում, գրում է Haqqin.az-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մամեդովը մյուս գրոհայինների հետ լուսանկարվում իրենց կողմից սպանված մարդու դիակի մոտ:

Ադրբեջանցի ահաբեկիչը նաև անձնական բլոգ է վարել Instagram-ում, որը ճանաչված էր ԻՊ գրոհայինների շրջանում: