Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 2-րդ տեղն է գրավել կայծակնային շախմատի «Ֆելդբախեր» միջազգային մրցաշարում, որն անցկացվել է Ավստրիայի Իննսբուրկ քաղաքում:
Խաղացվել է 13 տուր, որի արդյունքում Գևորգն ու Հունգարիայի ներկայացուցիչ Իսակ Գուլան վաստակել են 10․5 միավոր։ Վերջինս լրացուցիչ միավորներով առավել է եղել և նվաճել 1-ին տեղը, իսկ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում է chess.am-ը։
Մրցաշարին մասնակցել է 63 շախմատիստ։






