Նախկին աստղաֆիզիկոս և Արկանզասի համալսարանում մաթեմատիկա դասավանդող Դենիել Ուիթմիրը ենթադրում է, որ մարդկությունը կանհետանա 100-500 տարի անց: Հոդվածը հրապարակվել է International Journal of Astrobiology-ում:
Գիտնականն այն եզրակացության է եկել, որ տեխնոլոգիական քաղաքակրթությունները, որոնք գոյություն ունեն միլիոնավոր տարիներ, չափազանց հազվագյուտ են, ու քիչ հավանական է, որ մարդիկ այդպիսիք են: Ուիթմիրը սկզբից կարծում էր, որ Homo sapiens-ն ամենահետամնացն է տեխնոլոգիապես զարգացած տեսակներից, քանի որ տիեզերքի նվաճումն ու միջուկային էներգիայի յուրացումը տեղի է ունեցել միայն վերջին 100 տարում, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով:
Քանի որ հակառակ ապացույցներ չկան, մարդկային քաղաքակրությունը պետք է որ տիպիկ լինի Տիեզերքի համար, կարծում է գիտնականը: Եթե պատկերացնելու լինենք Տիեզերքի տեխնոլոգիապես զարգացած բոլոր ժողովրդներին գրաֆիկի տեսքով, մենք հավանաբար կհայտնվենք կենտրոնում, որտեղ գտնվում է քաղաքակրթությունների 95 տոկոսը՝ միլիոնավոր տարիների տարիքի են հասնում միայն եզակի գիտակից էակները:
Մարդկությունը Երկիր մոլորակի առաջին տեխնոլոգիապես զարգացած տեսակն է, ինչը ևս պետք է բնութաքրվի որպես տիպիկ տիեզերական քաղաքակրթություն: Նույն մոլորակում մի քանի քաղաքակրթությունների հաջորդական առաջացումը քիչ հավանական է: Դա նշանակում է, որ գոյության ավարտին մարդիկ կենսոլորտը կյանքի համար ոչ պիտանի կդարձնեն, նշել է գիտնականը:
Ըստ Ուիթմիրի, մարդկությունը ևս մի 100 տարի կգոյատևի, իսկ շեղումները հաշվի առնելով, այդ ցուցանիշը կարող է հասնել 500 տարվա:






