AM
15 Սեպտեմբեր 2017 - 06:14 AMT

Աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչում Արոնյանը կխաղա Իվանչուկի հետ

Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի թայ-բրեյքը։ Ջոբավա-Սո, Ռապպորտ-Նայեր, Ռոդշտեյն-Ֆեդոսեև, Սվիդլեր-Բու Սյանչժի, Վաշիե-Լագրավ-Գրիշչուկ զույգերից 1-ին 25 րոպեանոց պայքարում ուժեղ գտնվեցին Սոն, Ռապպորտը, Սվիդլերն ու Ֆեդոսեևը։ Վաշիե-Լագրավն ու Գրիշչուկը խաղացել են նաև 10 րոպեանոց պարտիաներ, որոնց արդյունքում հաղթել է Լագրավը։

Աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչի զույգերն այսպիսին են՝ Սվիդլեր-Վաշիե-Լագրավ, Իվանչուկ-Արոնյան, Սո-Ֆեդոսեև, Դին Լիժեն-Ռապպորտ, հայտնում է chess.am-ը:

Արոնյան-Իվանչումը հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ի 15:00-ին:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն Աշխարհի գավաթի1/4-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: Արոնյան-Դուբով պայքարը Թբիլիսիում ընթացող մրցաշարում տևել է 5 ժամ։ Նրանք 97 քայլ են կատարել։ Արոնյանը դժվար պայքարում հասել է հաղթանակի և քանի որ 1-ին պարտիան ավարտվել էր ոչ ոքի, 1․5։0․5 հաշվով հենց Արոնյանն է նվաճել 1/4-րդ եզրափակչի ուղեգիր: