Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումն Արցախի ՊԲ-ում ավտովթարի և դրա հետևանքով բազմաթիվ զոհերի մասին, հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարքն է: Այդ մասին հայտարարել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական որոշոլ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող:
«Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են», -նշել է Հասրաթյանը:






