Միացյալ Նահամգները կոչ են անում Թուրքիային եւ Հայաստանին շարունակել հարաբերությունների բարելավմանը եւ սահմանների վերաբացմանն ուղղված ջանքերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Լինն Պասկոն: Նրա խոսքերով` Վաշինգտոնը ողջունում է վերջերս կայացած եռակողմ հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ: