AM
28 Սեպտեմբեր 2017 - 19:34 AMT

Միչիգանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Համապատասխան բանաձևը նահանգի սենատն ընդունել է սեպտեմբերի 28-ին, հայտնում է Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը:

Ընդունած բանաձևում նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունն ու մշակութային և տնտեսական կապեր հաստատել նրա հետ:

Միչիգանն Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգն է: