AM
2 Հոկտեմբեր 2017 - 05:29 AMT

Անկախության կողմնակիցները հաղթեցին Կատալոնիայում

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի թագավորությունից անկախացմանն ու ու հանրապետության ձևավորմանը:

Այս մասին է հայտնում տարածաշրջանի կառավարությունը Twitter-ում:

Անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների ավելի քան 90%-ը, դեմ` մոտ 7%-ը, մնացած քվեաթերթիկները դատարկ էին կամ անվավեր: Ընդամենը հաշվվել է 2,22 մլն մասնակցի քվեակ, ևս մոտ 770 հազար ձայն հաշվել չի հաջողվել, քանի որ քվեաթերթիկներն առգրավվել էին ոստիկանության կողմից:

Հանրաքվեն անցավ երկրի համար աննախադեպ բռնության պայմաններում: Ամենաթարմ տվյալներով, տուժածների թիվն անցնում է 800-ից: Մանրամասն բախումների մասին կարող եք կարդալ այստեղ: