AM
3 Հոկտեմբեր 2017 - 12:09 AMT

Ադրբեջանում ալկոհոլիզմով տառապող ավելի քան 650 կին կա

Ադրբեջանի նարկոլոգիական դիսպանսերում ալկոհոլիզմով տառապող ավելի քան 21.900 անձ է հաշվառված, այդ թվում 651 կին: Այդ մասին հայտարարել է կենտրոնի բաժնի վարիչ Աֆետ Մամեդովան:

Նա հավելել է, որ ալկոհոլիզմով հիմնականում տառապում են 30-35 տարեկան անձինք: Մասնագետը նշել է, որ 2016-ին ալկոհոլային կախվածությամբ հաշվառման է վերցվել 551 մարդ, այդ թվում 28 կին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մամեդովան նշել է, որ ալկոհոլիզմը համարվում է նարկոլոգիական հիվանդություն: «Ի տարբերություն թմրամոլության, ալկոհոլիզմի հետևանքներն ի հայտ են գալիս ավելի հասուն տարիքում: Սակայն ռիսկը, որ ալկոհոլիզմը կարող է մահվան անմիջական պատճառ դառնալ, շատ փոքր է», -ասել է Մամեդովան:

Ադրբեջանցի կանանց մոտ 28%-ը ճիշտ է համարում, որ տղամարդիկ ծեծեն իրենց: Այդ մասին պարզվել է երկրի մի քանի շրջանում անցկացված հարցման արդյունքներն ամփոփելիս:Ադրբեջանի առողջապահության նախարարության Հասարակության առողջապահության ու ռեֆորմների կենտրոնում միջոցառում է անցկացվել՝ նվիրված բռնություն չգործադրելու համաշխարհային օրվան: