AM
24 September 2002 - 18:57 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՊԵՏՔ ՉԷ ԿԱՊԵԼ ԻՐԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության անվերջ ձգձգումը պետք է ամենից առաջ կապել նախագծի չափազանց բարձր արժողության, այլ ոչ թե Իրանի առնչությամբ Վաշինգտոնի կոշտ դիրքորոշման հետ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքերով` գազամուղի հարցը քննարկվել է Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի եւ պետդեպարտամենտի աշխատակիցների Վաշինգտոնում վերջերս կայացած հանդիպման ընթացքում: Վաշինգտոնը քաջ հասկանում է, թե ինչպիսի ծանր տնտեսական կացության մեջ է գտնվում այժմ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իր տրանսպորտային հաղորդակցությունների շրջափակման պատճառով, ինչն Իրանը դարձնում է իսկական «կյանքի ճանապարհ», նշել է ամերիկացի դիվանագետը: Գազամուղի շինարարության խնդիրը կայանում է հովանավորների բացակայության մեջ, որոնք ի վիճակի կլինեն ֆինանսավորել այդ նախագիծը, գտնում է նա: Հենց որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորվի, Հայաստանը բազում հնարավորություններ կունենա տնտեսական զարգացման համար, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: