AM
11 Հոկտեմբեր 2017 - 10:40 AMT

ՀՀ ԱԳՆ. Ալիևը շարունակում է սադրանքները ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Իլհամ Ալիևը շարունակում է սադրանքները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող Չապլին Մարգարյանի մահվանը:

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորումէ ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):