«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դարձել է ՈւԵՖԱ նախագահի խորհրդականը: Պորտուգալացին առաջատարը կլինի դեսպանների ծրագրում, նա սերտորեն համագործակցելու է ՈւԵՖԱ ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ մի շարք հարցերում: Նա կմասնակցի գիտամեթոդական գործունեությանը, ֆուտբոլային կանոնների քննարկմանը և կաշխատի ֆուտբոլի գրավչության վրա առհասարակ:
«Ֆիգուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր և օրինակ՝ թե ինչպես պետք է պահել իրեն խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Նա շատ հարգված անձ է ֆուտբոլի աշխարհում, ես շատ ուրախ եմ, որ նա միացավ մեր թիմին: Նրա մեծ փորձը շատ արժեքավոր է ՈւԵՖԱ-ի համար»,-ասել է Չեֆերինը, գրում է evrosport-ը:
2016-ի մայիսին Ֆիգուն նշանակվեց ՖԻՖԱ զարգացման կոմիտեի փոխնախագահ: Ֆիգուն Իտալիայի և Իսպանիայի քառակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի, Գավաթակիրների գավաթի մրցաշարի հաղթող, 2 անգամ հաղթել է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցաշարում: Ֆիգուն 6 անգամ ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ: