Փարիզը մտադիր է մինչև 2030թ. ազատել քաղաքի փողոցները ներքին այրման շարժիչով բոլոր ավտոմեքենաներից: Ըստ ծրագրի, որը ներկայացրել է քաղաքապետարանը, արդեն 2024-ին Փարիզում չեն մնա դիզելային շարժիչով ավտոմեքենաներ, իսկ մինչև 2030թ.՝ բենզինով աշխատողները: Նպատակն է վերածել Փարիզն ածխաթթու գազից ազատ քաղաքի, գրում է Deutsche Welle-ն:
Փարիզի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ առաջարկվող ծրագիրը արգելքներ չի նախատեսում ներքին այրման շարժիով ավտոմեքենաների համար, չեն նախատեսվում նաև տուգանքներ: Նշված նպատակներին նախատեսվում է հասնել շեշտը դնելով էլեկտրամոբիլների և հասարակական տրանսպորտի վրա:
Փարիզի հռչակած միջոցները նշանակում են, որ քաղաքապետարանը մտադիր է ավելի շուտ կատարել Ֆրանսիայի կառավարության հռչակած նպատակները:
Օդի աղտոտվածությունը Փարիզում մեծ խնդիր է: Ձմռանն իշխանությունները բազմիցս են արգելել հին դիզելային ավտոմեքենաների երթևեկությունը:






