Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է:
Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Ջիգարխանյանը որոշակի առողջական խնդիրրներ ունի, սակայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ շուտով Ջիգարխանյանը կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցիցի, գրում է Vesti.ru-ն:
Վիտալինան մշտապես հիվանդանոցում է, չի հեռանում ամուսնուց: Շուտով նա պաշտոնական հայտարարություն է անելու դերասանի առողջական վիճակի մասին:
Ջիգարխանյանի քույրը՝ Մարինան, պատմել է գլխավոր բժշկի հետ իր զրույցի մասին: Դերասանի արյան մեջ բարձր է եղել շաքարի պարունակությունը: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ նրա վիճակը նորմալ է: Նույնիսկ մերձավորներին առայժմ թույլ չեն տալիս այցելել նրան, նրան լիակատար հանգիստ է պետք:
«Երբ մարդն այդ վիճակում է, նրան պետք է բուժօգնություն ցույց տալ, ոչ թե ընտանեկան խնդիրներին միջամտել»,-ասել է Մարինան՝ հավելելով, որ Վիտալինայից լավ ոչ ոք չգիտի Ջիգարխանյանի հիվանդության պատմությունը և այն, թե ինչպես նրան պետք է օգնել այդ իրավիճակում:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արդեն 15 տարի է Ջիգարխանյանի հավատարիմ ուղեկիցն ու ընկերուհին է:
Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:






