Նեյմարը դեռևս Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ցանկանում է փոխել թիմը: Այդ մասին հայտարարել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին:
Խավին և Նեյմարը շփվել են Լիոնել Մեսսիի և Անտոնելլա Ռոկուցցոյի հարսանիքին:
«Նեյմարն ինձ ասաց, որ կցանկանար փոխել թիմը: Ես հարցրեցի, թե ինչու, և նա ասաց, որ երջանիկ չի զգում իրեն և կգերադասեր արագ նոր եվրոպական մարտահրավերին հետևել ու տեղափոխվել «ՊՍԺ»,-ասել է Խավին, հայտնում է eurosport-ը Goal-ի վրա հղումով:
Ես նրան ասացի. «Եթե դա է քո վերջնական որոշումը, մենք պետք է հարգենք այն»:
Խավին «Բարսելոնայի» կազմում է խաղացել 1998-2015թթ. որից հետո տեղափոխվել է «Ալ Սաիդ»: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է «ՊՍԺ» 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: