Հռոմեական «Լացիո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հայտնի են իրենց ծայրահեղական հայացքներով, որոնց պատճառով ակումբը բազմիցս է պատժամիջոցների ենթարկվել:
Հոկտեմբերի սկզբին «Սասուոլոյի» հետ խաղի ժամանակ ակումբի երկրպագուների ռասիստական բղավոցների պատճառով «Լացիոյին» արգելվեց տոմսեր վաճառել երկրպագուների համար հատուկ հատկացված տրիբունաներում 2 խաղի՝ հոկտեմբերի 22-ին «Կալյարիի» և նոյեմբերի 5-ին՝ «Ուդինեզեի» հետ խաղերի համար:
«Կալյարիի» հետ խաղի ժամանակ երկրպագուներին այնուամենայնիվ հաջողվել էր մարզադաշ մտնել՝ տեղեր զբաղեցնելով բաց տրիբունայում: Իրենցից հետո նրանք տրիբունայում են թողել հակասեմական բնույթի բազում սթիքերներ՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների զոհ դարձած հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի, պատկերներով: Սթիքերներից մեկի վրա աղջիկը պատկերված է «Ռոմայի» մարզաշապիկով, հայտնում էeurosport-ը :
Ըստ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի, ակումբը, ինչպես և երկրպագուների մեծամասնությունը, կողմ է այլատյացության դեմ պայքարին և այդ ծրագրի շրջանակում իր մոտ 200 երկրպագուների կուղարկի Օսվենցիմ՝ որպեսզի նրանք չմոռանան պատմության իրադարձությունները: Նախատեսվում է, որ ակցիան ամենամյա կլինի: