Գերմանիայի Մայնց քաղաքի մոտակայքում մի խումբ հնագետների հայտնաբերած 9.7 միլիոն տարեկան ատամները կարող են ամբողջությամբ փոխել նախնադարի մասին մարդկության գիտական պատկերացումները:
Դեռևս մեկ տարի առաջ հայտնաբերված ատամների մասին հայտարարվել է օրերս, գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ հավելելով, որ մասնագետները նախընտրել են փորձագիտական որոշակի եզրահանգումներ անելուց հետո միայն խոսել գտածոյի մասին:
Նախնական տվյալներով՝ ատամները չեն պատկանում Եվրոպայում և Ասիայում նախկինում մարդկությանը հայտնի տեսակներից որևէ մեկին: Փորձագետների կարծիքով՝ դրանք ավելի մոտ են Եթովպիայում հայտնաբերված նախամարդու տեսակներին:






