«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մասնակցում է թիմի մարզումներին որոշակի պայմաններով: Բրազիլացուն թույլատրվում է չմասնակցել պաշտպանական մարտավարական պարապմունքներին, իսկ նրա թիմակիցներին արգելվում է հնարքներ գործի դնել նրա դեմ:
Բացի այդ, հատուկ նրան է սպասարկում 2 ֆիզիոթերապևտ, որոնք բացառապես նրա առողջությամբ են զբաղվում անկախ մյուս ֆուտբոլիստների խնդիրներից, հայտնում է eurosport-ը Le Parisien-ի վրա հղումով:
Բրազիլացի ֆուտբոլիստը համալրել է «ՊՍԺ» կազմը 2017-ի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց: Նեյմարը 2017/18 խաղաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել և 8 գոլային փոխանցում իրականացրել 11 խաղում: