AM
25 Հոկտեմբեր 2017 - 13:26 AMT

Քիչ հայտնի ավստրալական ընկերությունը մեկ օրում հարստացել է $1,4 մլրդ-ով

Մայք Քեննոն-Բրուքսին և Սքոթ Ֆարքուհարը, որոնք քիչ հայտնի ավստրալական Atlassian կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրներն են, 24 ժամում հարստացել են $1,4 միլիարդով:

Ընկերության հաճախորդներից են Tesla-ն, SpaceX, Spotify-ը:

Հոկտեմբերի 19-ին Atlassian-ը հրապարակել է նոր ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը: Ըստ տվյալների, ընկերության եկամուտն այդ ընթացքում տարեկան կտրվածքով ավելացել է 42 տոկոսով, իսկ հաճախորդների թիվը գերազանցել է 100.000-ը: Դրանից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 25 տոկոսով, իսկ ընկերության կապիտալիզացիան առաջ անգամ գերազանցել է 10 մլրդ դոլարը, գրում է Forbes.ru-ն:

Բիզնեսի բաժնետոմսերի երեք հինգերորդը պատկանում է Քեննոն-Բրուքսին և Ֆարքուարին: Ըստ պարբերականի, յուրաքանչյուրի կարողությունն այդ 24 ժամում ավելացել է 700 մլն դոլարով՝ հասնելով 3,5 մլրդ դոլարի:

Atlassian-ը Jira ծրագրային ապահովման մշակողն է, որը նախատեսված է ծրագրային ապահովում մշակողների սխալները հայտնաբերելու համար: