Բաքվում մի խումբ անձինք մտադիր էին ահաբեկչություն իրականացնել հոկտեմբերի 28-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում: Խումբը վնասազերծվել է: Այդ մասին հայտարարություն է տարածել երկրի Անվտանգության պետական ծառայությունը;
«Պարզվել էր, որ Ադրբեջանի սահմաններից դուրս գործող կրոնական ծայրահեղական կազմակերպությանը ենթարկվող մի խումբ անձինք ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ինքնաշեն պայթուցիկ էին պատրաստել և փորձարկել Բաքվի արվարձանում՝ Լոկբատան ավանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նրանք մտադիր էին ահաբեկչությունն իրականացնել հոկտեմբերի 28-ին ընդդիմության հանրահավաքում:
«Հոկտեմբերի 25-ին խմբի անդամները՝ Ալեկբերով Բախտիյար Մամեդսադիգ օղլուն, Մասիմլի Անար Մեհման օղլուն և Հուսեյնլի Ջավիդ Հուսեյն օղլուն դիմադրություն են ցուցաբերել և կրակ բացել հրազենից: Պատասխան կրակով խմբավորման անդամները ոչնչացվել են», -ասվում է հաղորդագրության մեջ:
Քննաչական օպերատիվ գործողությունները շարունակվում են:






