Հայտնի լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին հիասթափված է Մյունխենի ակումբից և մտադիր է «Բավարիան» փոխարինել մեկ այլ ակումբով, որն ունակ է հաղթելու Չեմպիոնների լիգայում:
Լևանդովսկին կցանկանար «Ռեալ» տեղափոխվել, որն արդեն իսկ բանակցություններ է սկսել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է eurosport-ը АS վրա հղումով:
Լևանդովսկին «Բավարիայի» կազմում է հանդես գալիս 2014-ից, պայմանագիրը սպառվում է 2012-ին: Transfermarkt-ը հարձակվողին 80 մլն եվրո է գնահատում: Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 162 հանդիպում է անցկացրել և 123 գոլի հեղինակ դարձել: