AM
27 Հոկտեմբեր 2017 - 08:14 AMT

Նազարբաևը լատինատառ այբուբենին անցնելու հրամանագիր է ստորագրել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 26-ին ստորագրել է կիրիլիցայից լատինատառ այբուբենի անցնելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հոկտեմբերի 27-ին նախագահի կայքում:

Ըստ հրամանագրի, Ղազախստանի կառավարությունը պետք է ազգային հանձնաժողով կազմի լատինատառ այբուբենին անցնելու գործընթացն ապահովելու նպատակով: Լիովին այդ գործընթացը նախատեսվում է ավարտել 2025-ին: Հրամանագրի հավելվածում ներկայացված է նոր լատինատար այբուբենը:

2025-ին լատինատառ այբուբենի անցնելու մասին Նազարբաևը հայտարարել էր դեռևս 2012-ին: 2017-ի ապրիլին նա հանձնարարեց երկրի կառավարությանը կազմել անցման ժամանակացույցը: