AM
27 October 2017 - 11:58 AMT

Դե Խեա. «ՄՅՈւ»-ի համար կարևոր է առաջինը գոլ խփել «Տոտենհեմի» հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիթ դե Խեան իր ակնկալիքներն է ներկայացրել ԱՊԼ 10-րդ տուրում «Տոտենհեմ Հոթսփուրի» հետ խաղում՝ կարևորելով արագ գոլը:

«Տոտենհեմի» հետ խաղում առաջին գոլը շատ կարևոր է լինելու, այն կարող է որոշիչ դառնալ: Եթե մեզ դա հաջողվի, կկարողանանք իշխել խաղում, որը խոստանում է լարված լինել: «Մանչեսթեր Յունայթեդը» տանն էխաղալու, իր երկպագուների առջև, և մենք չենք կարող թույլ տալ մեզ պարտվել: Պետք է հաղթել աղյուսակի վերին հորիզոնականներում դիրքն ամրապնդելու համար: Հուսանք. Մեզ դա կհաջողվի», -ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Տոտենհեմ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հայտնում է championat.com-ը: