«Ժիրոնա»-«Ռեալ» խաղը կարող է հետաձգվել Կատալոնիայի անկախության հռչակման պատճառով: Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան դիտարկում է այդպիսի հնարավորություն: ոստիկանությունը կարող է պահանջել դա, եթե Կատալոնիայի կառավարությունն ավարտի անկախության հռչակագրի մասով քվեարկությունն ու հայտարարի դրա մասին:
Այդ դեպքում խաղը կարող է չեղարկվել և հետաձգվել անվտանգության նկատառումներով, քանի որ ոստիկանության հիմնական ուժերը զբաղված կլինեն Կատալոնիայի քաղաքների փողոցներում, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:
«Ժիրոնա»-«Ռեալ» հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 29-ին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները խաղի կմեկնեն ոչ թե ակումբի ավտոբուսով, այլ վարձակալած տրանսպորտով առանց «Ռեալի» խորհրդանիշների՝ անվտանգության նկատառումներով: