AM
30 Հոկտեմբեր 2017 - 06:58 AMT

Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրվել է մարզադաշտ այցելել

2018-ից Սաուդյան Արաբիայի կանայք կկարողանան ներկա գտնվել մարզական միջոցառումներին Էր Ռիադում, Էդ Դամամում և Ջեդում:

Ինչպես հայտնել է երկրի Սպորտի գլխավոր վարչության նախագահ Թուրքի աշ Շեյխը, վերոնշյալ քաղաքների ստադիոնները կվերակառուցեն, որպեսզի կանայք ևս կարողանան այցելել, գրում է Lenta.ru-ն Arab News-ի վրա հղումով:

Նշվում է, որ կանայք պետք է ընտանիքների հետ լինեն: Ըստ Սաուդյան Արաբիայի օրենքների, կանայք իրավունք ունեն տնից դուրս գալ միայն բարեկամ տղամարդկանց ուղեկցությամբ:

Ինչպես նշում է պարբերականը, առաջին անգամ նրանց թույլատրվեց ընտանիքների հետ մարզադաշտ գալ 2017-ի սեպտեմբերին՝ Ազգային օրվա միջոցառմանը: Մինչ այդ մարզական միջոցումներ այցելելու իրավունքը վերապահված էր միայն տղամարդկանց:

2017-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիան վերացրեց ավտոմեքենա վարելու արգելքը կանանց համար: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա կեսին: