AM
31 October 2017 - 08:17 AMT

ՄՅՈւ-ն Եվրոպայի առաջնությունների միակ ակումբն է, որը գոլ բաց չի թողել տնային խաղերում

«Մանչեսթեր Յունայթեդը» շատ բարձր մակարդակի խաղ է ցույց տալիս պաշտպանության մեջ 2017/2018 խաղաշրջանում:

Մանկունիացիները ընդամենը 4 գոլ են ընդունել իրենց դարպասը ԱՊԼ 2017/2018 խաղաշրջանում՝ դա լավագույն ցուցանիշն է առաջնությունում, գրում է Eurosport-ը:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է եվրոպական առաջնություններում, որը ոչ մի գնդակ բաց չի թողել իր դարպասը սեփական մարզադաշտում:

Խաղաշրջանի բոլոր 10 խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը պաշտպանել է Դավիթ դե Խեան: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով երկրորդն է Անգլիայի առաջնությունում՝ զիջելով միայն «Սիթիին», որը 28 միավոր ունի: