AM
1 Նոյեմբեր 2017 - 11:07 AMT

Ադրբեջանում ձերբակալվել է Կոմկուսի նախագահը

Ադրբեջանում ձերբակալել են Ադրբեջանի Միասնական կոմունիստական կուսակցության նախագահ Մուսա Տուկանովին:

Տուկանովի դեմ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 311 հոդվածով՝ կաշառք վերցնելու համար (պասիվ կաշառակերություն), հայտնում է Haqqin.az-ը:

Բաքվի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանովորումը:

Ձերբակալության փաստը հաստատել են Տուկանովի ընտանիքի անդամները: