2017-ին ամենաթանկարժեք մարզական բրենդն ըստ Forbes-ի եղել է Nike-ը: Բրենդի գինը, այսինքն գումարը, որով ընկերության գնահտված արժեքը գերազանցում է միջին շուկայականը, կազմել է 29,6 մլրդ դոլար: Այդ է վկայում ամսագրի վարկանիշը:
Մարզական բրենդերի վարկանիշ Forbes-ն առաջին անգամ կազմել է 2007-ին: Այն ժամանակ Nike-ը, որը գնահատավել էր 5,6 մլրդ դոլար, երկրորդն էր գործարար ցուցակում, իսկ ամերիկյան ընկերության մասնաբաժինը մարզակոշիկների համաշխարհային շուկայում 31% էր, ավելին, քան Adidas-ի, Puma-ի և Reebok-ինը միասին: Այն ժամանակվանից բրենդը թանկացել է գրեթե 4 անգամ և դարձել է ոլորտի առաջատարը:
2017-ի վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցրած ESPN ($15,8 մլրդ) հեռուստաալիքը երկրորդ տարին անընդմեջ կորցնում է բաժանորդներին: Գերմանական Adidas-ը ($7,9 մլրդ), որը Nike-ի հիմնական մրցակիցն է ոլորտում, մեկ տարում իր բրենդի գինը բարձրացրել է 12,9%-ով, հիմնականում Քանյե Ուեսթի մարզակոշիկների հաջողության հաշվին:
Reebok-ը 800 մլն դոլար արժեքով 9-րդ տեղում է:
Ավելի վաղ Forbes ամսագրը հրապարակել էր ամենաազդեցիկ կանանց ցանկը, որի համաձայն «Ռոսիա սեգոդնյա»-ի և RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնից:






