AM
2 November 2017 - 12:14 AMT

Ժինյակ. «ՊՍԺ»-ի մարզահագուստն ամենատգեղն է աշխարհում

Մեքսիկական «Տիգրեսի» ֆրանսիացի հարձակվող Անդրե Պիեռ Ժինյակը, որը նախկինում հանդես էր գալիս «Մարսելի» կազմում, նախկինի պես ատում է «ՊՍԺ»-ն:

Մեքսիկայում երկրպագուների հետ հանդիպումներից մեկում Ժինյակը նկատել է «ՊՍԺ»-ի մարզահագուստով անցնող ֆուտբոլիստին և, չկարողանալով իրեն զսպել, ասել է նրա հետևից. «Դա աշխարհի ամենատգեղ մարզահագուստն է», գրում է Eurosport-ը:

Նախկինում Ժինյակը բազմիցս է բացասաբար արտահայտվել «ՊՍԺ»-ի և նրա երկրպագուների հասցեին:

31-ամյա ֆրանսիացի հարձակվողը «Մարսելի» կազմում է հանդես եկել 2010-2015թթ.: