Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն, շրջելով Թբիլիսիի քաղաքային տրանսպորտով, հայտարարել է, թե հարկավոր է դեղին ավտոբուսները շտապ փոխարինել։
Խոսքն ուկրաինական արտադրության «Բոգդան» ավտոբուսների մասին է:
«Այսօր շրջեցի ավտոբուսներով, կարծում եմ դեղին ավտոբուսները պետք է փոխարինվեն։ Անզեն աչքով էլ երևում է նոր, կապույտ ավտոբուսների և դեղինների միջև առկա տարբերությունը։ Հետևաբար, մենք առաջիկայում դեղին ավտոբուսները կփոխարինենք էկոլոգիապես առավել մաքուր և հարմարավետ ավտոբուսներով»,-ասել է Կալաձեն, գրում է Aliq.ge-ն «Ինտերպրեսնյուս» լրատվականի վրա հղումով։
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Վրացական երազանքի» թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, որը հավաքել է մոտ 51 տոկոս:






