2017-ի տարեսկզբից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3․042 մլն, ինչը 28%-ով բարձր է 2016-ի ցուցանիշից։
Այս մասին, apsny.ge հաղորդմամբ, հայտարարել է զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝միջազգային զբոսաշրջիկ է համարվում անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր՝ ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Ընդամենը Վրաստան այցելած մարդկանց, այդ թվում՝ տրանզիտային ճանապարհորդություն կատարած կամ 1 օրից պակաս ժամանակով այցելությունների թիվն աճել է 18,8%-ով՝ կազմելով 6,430 մլն մարդ:
Եթե համադրենք ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան ժամանած՝ ՄԱԿ-ի չափորոշիչներով բոնորոշվող միջազգային զբոսաշրջիկների թիվը Վրաստանի 10 ամիսների ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ հարևան երկիրը 2017-ին 2.5 անգամ ավելի շատ միջազգային զբոսաշրջիկ է ընդունել:
Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017-ին 21%-ով աճել է ՀՀ այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը՝ 2016-ի 969.010-ից հասնելով 1.172.402-ի:
2017-ի առաջին 10 ամիսների ընթացքում 10,8%-ով աճել է նաև Ադրբեջան, 33,3%-ով՝ Ռուսաստան, 122,8%-ով՝ Իրան, այցելած միաջազգային զբոսաշրջիկների թիվը: Թուրքիան 4,1%-ով անկում է գրանցել:






