Մեծ Բրիտանիայում կկարողանան վճարումներ իրականացնել Facebook Messenger-ի միջոցով:
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ տարածքից դուրս, Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որի օգտատերերին Facebook ընկերությունը հասանելի կդարձնի առցանց վճարումների իր ծառայությունը:
Messenger-ի միջոցով վճարման համակարգը գործարկվել է 2015-ին ԱՄՆ-ում: Այն լայնորեն կիրառվում է սննդի սպասարկման կետերում հաշիվների վճարման, նվերների առաքման և այլ ծառայությունների համար:
Ծառայությունից օգտվող օգտատերերի մեծ մասն առավելագույնը $50-ի գործարքներ է իրականացնում:
Facebook-ը ծառայության պահանջարկը մեծացնելու նպատակով համագործակցում է բազմաթիվ բանկերի, վարկային ընկերությունների հետ, ինչը հնարավորություն կտա օգտատերերին փոխանցումներ և այլ բանկային գործարքներ կատարել:






