AM
9 November 2017 - 09:14 AMT

Մեսսին ուխտագնացություն կկատարի, եթե Արգենտինան հաղթի ԱԱ-2018-ում

Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոստացել է ուխտագնացություն կատարել, եթե Արգենտինան հաղթի 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Ես միշտ հավատացել եմ, որ մենք կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Բայց կարծում էի, որ մենք կապահովենք մեր մասնակցությունը եզրափակիչ փուլում դեռ Էկվադորի հետ վերջին խաղից առաջ»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է Eurosport-ը AS-ի վրա հղումով:

«Եթե Արգենտինան աշխարհի չեմպիոն դառնա, խոստանում եմ, որ ուխտագնացություն կկատարեմ դեպի Սբ Նիկողայոսի եկեղեցի: Մենք բոլորս ենք ուզում հաղթել աշխարհի առաջնությունում»,-ասել է Մեսսին:

Արգենտինան մասնակցում է ԱԱ-2018-ին: Ընտրական փուլի առանցքային խաղում Մեսսին հեդ-թրիկի հեղինակ դարձավ և դուրս բերեց թիմը մրցաշարի եզրափակիչ փուլ:

Սբ Նիկողայոսի եկեղեցին գտնվում է Մեսսիի ծննդավայրից ոչ հեռու: