ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում չի կայանա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ համաձայնեցումը դեռ շարունակվում է, վերջնական հստակություն դեռ չկա:
Կրեմլն ու Վաշինգտոնը չէին բացառում, որ նախագահները կարող են հանդիպել նոյեմբերի 10-11-ը Վիետնամում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Պուտինն արդեն Վիետնամում է, նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ճապոնիայի վարչապետի, Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների ղեկավարների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր բանակցությունները Պուտինի հետ կարևոր են, ըստ նրա, Մոսկվան կարող է նպաստել Փհենյանի հանդեպ ճնշման սաստկացմանը:Վերջին անգամ նախագահները հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:






